Հայեմես-ի մասին
Յուրաքանչյուր մարդու օրգանիզմի ջրային կառուցվածքը նման է այն տեղանքի ջրի կառուցվածքին, որտեղ նա ծնվել է։ Դա է պատճառը, որ մարդու և ջրի ներքին կապը, հիշողությունը ծննդավայրի հետ պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։
«Հայրենիքիս ջուրը» «ՀԱՅԵՄԵՍ» բրենդի առաջին արտադրանքն է: Այն շշալցվում է Ապարանի Քուչակ գյուղի «Ամբարակ» աղբյուրից, որը սկիզբ է առնում Արագած լեռան ստորգետնյա ջրավազաններից՝ ստանալով համային և որակական ուրույն հատկանիշներ։
Բնական աղբյուրի ջրի արտադրական գործընթացն այնպես է կազմակերպվում, որ հնարավոր լինի պահպանել ջրի սկզբնածին որակները և հասցնել այն աշխարհի ամենահեռավոր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներին։
Ապրանքանիշն առանձնանում է իր դիզայնով և ներկայանում է մշակութային, ուսուցողական, դաստիարակչական, երևակայության զարգացման էլեմենտներով՝ «Հայաստան», «Հեղինակային», «Հայկական բնաշխարհ», «Էթնիկ», «Էմոցիա», «Աբստրակցիա», «Մանկական» և այլ շարքերում։
Ջրի վաճառքից ստացված եկամտի 50%-ն ուղղվելու է մեր շահառուներին և այլ բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Ամեն մի շիշ`
առանձին պատմություն
Մեր նպատակը
• «ՀԱՅԵՄԵՍ» ապրանքանիշը ճանաչելի դարձնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
• Հայրենիքի ջուրը հասցնել արտերկրում ապրող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս պահպանելով նրա կառուցվածքը և հատկանիշները:
• Ընդլայնել արտադրատեսակների ցանկը՝ ներառելով այլ տեսակի ըմպելիքներ՝ գազավորված, բուժիչ եւ այլն:
• Սոցիալական պատասխանատվության տարրը դարձնել մեր բիզնեսի մշտական ուղեկիցը: